Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

«Ես ձեզ նման չեմ, ես ձեզնից մեկն եմ»

«Ես ձեզ նման չեմ, ես ձեզնից մեկն եմ»
22.03.2016 | 12:10

«ԱԱ Աուկցիոն» աճուրդային կենտրոնը «Իմ ուղին» կենտրոնի հետ համատեղ Աուտիզմի իրազեկման միջազգային օրը` ապրիլի 2-ին, կկազմակերպեն բարեգործական ցուցահանդես-աճուրդ, որտեղ կներկայացվի 27 ստեղծագործություն: Բոլոր աշխատանքների հեղինակները տաղանդավոր աղջիկներ ու տղաներ են, որոնց պատահական չէ, որ անվանում են ԱՍՏԾՈ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ: Խոսքն աուտիզմով հիվանդ երեխաների մասին է: Նրանք են` Վահե Բագրատյանը, Եվա Ղազանչյանը, Դավիթ Ղուկասյանը, Էմմա Թումանյանը, Վարդան Այվազյանը, Ալիսա Գրիգորյանը, Արարատ Պետրոսյանը, Լևոն Իվանյանը, Արթուր Վարոսյանը, Արտյոմ Ալավերդյանը, Ռաֆայել Մարտիրոսյանը, Վահան Հովհաննիսյանը, Վահե Քյուփելյանը, Հակոբ Գյուլեզյանը, Գևորգ Հարոյանը:

Ներկայացված աշխատանքները, իսկապես, բացառիկ են: Յուրաքանչյուր ստեղծագործություն մի աշխարհ է` իր բարի, տաք, պայծառ գույներով ու դրական էներգիայով:
Աճուրդից ստացված ողջ գումարը փոխանցվելու է «Իմ ուղին» կենտրոնին, որի գործունեությունն իրականացնում է «Աուտիզմ» ազգային հիմնադրամը:
Ստեղծագործությունների լուսանկարները հնարավոր է տեսնել այս կայքում:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1492

Մեկնաբանություններ